ՖԻՖԱ-ն մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականի հնարավոր հեռացումը 2022 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունից: Ավելի վաղ WADA-ի պատկան կոմիտեն խորհուրդ է տվել գործադիր կոմիտեին 4 տարով զրկել ռուս մարզիկներին միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից : Խորհուրդը դա կքննարկի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ:
«Մենք սպասում ենք WADA-ի գործադիր կոմիտեի կողմից այս հարցի վերաբերյալ վերջնական որոշմանը: Առայժմ ՖԻՖԱ-ն որևէ որոշում չի կայացնի: ՖԻՖԱ-ն մշտական կապի մեջ է WADA- ի և ASOIF-ի հետ», — ասել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության մեջ:
Ավելի վաղ փաստաբան Միխայիլ Պրոկոպեցը հայտարարել էր, որ Ռուսաստանի հավաքականը կարող է ելույթ ունենալ Աշխարհի գավաթի խաղարկությունում առանց դրոշի և օրհներգի: