Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) ստեղծել է նոր՝ հետաքննությունների վարչություն։
Կազմակերպությունը կվերահսկի այն երկրների գործունեությունը, որոնք ստորագրել են համաշխարհային հակադոպինգային կոդեքսը։ Վարչությունը աշխատակիցներ է հավաքագրում վերլուծաբանի և քննիչի պաշտոնների համար:
«WADA-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը Համաշխարհային հակադոպինգային կոդեքսը ստորագրած երկրների աշխատանքների մոնիտորինգն ու դրանց օրենսդրության և միջազգային ստանդարտների պահպանումն ապահովելն է:Մեր ունեցած ռեսուրսներով պարզապես անհնար է հետաքննել բոլոր մեղադրանքները այնքան արդյունավետ, որքան կցանկանայինք», — ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Օլիվիե Նիգլին:
Բաժինը կգործի երեք տարի և դրա օգտակարությունը կգնահատվի ավարտին։