Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է նոր լիգա ստեղծելու գաղափարի մասին, որում հանդես կգան Աֆրիկայի լավագույն ակումբները:
«Մենք պետք է վերցնենք աֆրիկյան լավագույն 20 ակումբները և դրանք ընդգրկենք Աֆրիկայի լիգայում: Նման լիգան կարող է բերել առնվազն 200 միլիոն դոլար եկամուտ, ինչը թույլ կտա լիգային մուտք գործել աշխարհի լավագույն տաս լիգաների շարք», — ասել է Ինֆանտինոն: