«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշը աջակցել է Լիոնել Մեսսիի քննադատությանը՝ կատալոնական ակումբի հարձակվող Լուիս Սուարեսին «Ատլետիկո» բաց թողնելուց հետո:
Ալվեշը Instagram-ում պատասխանել է Մեսսիի գրառմանը:
«Ցավոք, սա է ճշմարտությունը, որի մասին հայտնի է վաղուց: Ամեն տարի դա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Խոսքը ոչ միայն հաղթանակների ու պարտությունների մասին է, այլև հարգանքի: Այնուամենայնիվ, նրանք չգիտեն, թե դա ինչ է»,- գրել է Ալվեշը:
Հիշեցնենք, որ Մեսսիի գրառումը մեկնաբանել էր նաև Նեյմարը: