«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղի մասին․
«Վաղվա խա՞ղը․ Իրավիճակը բարդ է, բայց մարտահրավերները նրանց համար են, ովքեր չեն վախենում։ Մենք «Բարսան» ենք և կախված ենք ինքներս մեզնից»,- Ալվեշի խոսքերն է փոխանցում BarcaTimes Թվիթերի էջը։
«Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 8-ին, Մյունխենի «Ալյանց-Արենա» մարզադաշտում և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։ Խմբային փուլի 2-րդ տուրում մյունխենցիները 3-0 հաշվով հաղթանակ են տարել «Բարսելոնայի» նկատմամբ։
5 տուրից հետո «Բավարիան» E խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում՝ 15 միավորով։ Մյունխենյան ակուբն արդեն ապահովել է իր մասնակցությունը փլեյ-օֆֆ փուլին։ «Բարսելոնան» 2-րդ տեղում է՝ 7 միավորով։