«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին դիմել է նախկին թիմակից Լուիս Սուարեսին, ով վերջերս է տեղափոխվել «Աթլետիկո»:
«Հաստատված է։ Ես արդեն գուշակել էի այդ մասին, բայց ուրբաթ օրը, երբ մտա հանդերձարան, վերջապես համոզվեցի դրանում: Դժվար կլինի խաղադաշտ դուրս չգալ քեզ հետ: Քեզ շատ կկարոտենք: Ինչքան ընդհանուր լանչեր, ընթրիքներ … Սրանց մեծ մասը չի մոռացվի:
Տարօրինակ կլինի քեզ տեսնել այլ մարզաշապիկով: Դու «Բարսայի» պատմության ամենակարևոր խաղացողներից ես ՝ մեծ նվաճումներով ինչպես թիմի, այնպես էլ անհատապես: Դու արժանի չէիր այս վերաբերմունքին, բայց ճշմարտությունն այն է, որ հիմա ինձ ոչինչ չի զարմացնում:
Մաղթում եմ քեզ ամենայն բարիք այս նոր մարտահրավերում: Ես քեզ շատ եմ սիրում. կհանդիպենք շուտով, ընկերս»,- գրել է Մեսսին Instagram-ում: