«Բարսելոնան» հայտարարեց 38-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշի տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստը կատալոնական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալվեշի վերադարձով հետաքրքրված է «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Չավին։
Հատկանշական է, որ Ալվեշի վերադարձին նախկինում դեմ է եղել Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։
Սեպտեմբերին Ալվեշը հեռացավ բրազիլական Սան Պաուլոյից։ Ինքը՝ բրազիլացին, բազմիցս ասել է, որ պատրաստ է օգնել «Բարսելոնային»։