«Մարսելը» հայտարարել է բրազիլական «Տրես Պասուս» ակումբի կիսապաշտպան Լուիս Էնրիկեի տեղափոխության մասին: Պայմանագրի պայմանները և գործարքի մանրամասները չեն հրապարակվել: Ըստ Transfermarkt-ի, տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո:
Ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբում կխաղա 11-րդ համարի մարզաշապիկով։
Nova nota na partitura do Olympique
Bienvenue
@las13official « » pic.twitter.com/6NCrWAfk4C
— Olympique de Marseille (@OM_Officiel) September 25, 2020
Վերջերս Էնրիկեն վարձավճարով խաղում էր բրազիլական «Բոտաֆոգոյում»: Նա այս ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է երկու գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում: