«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Նարեկ Ասլանյանը VBet Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի` «Ալաշկերտի» հետ խաղում դուբլ է ձևակերպել` դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ:
Ասլանյանը 22-րդ րոպեին մոտ 55 մետրից կատարած հարվածով գնդակն ուղարկել է Օգնյեն Չանչարևիչի դարպասը:
Ասլանյանը 8-րդ րոպեին բացել էր հանդիպման հաշիվը` տուգանայինի մատույցներից կատարածով հարվածով դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: