«Լոռի ՖԱ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ենթարկվել է հաքերային հարձակման։
Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի ` Instagram-ի էջը:
Ակումբի աշխատակազմը աշխատանքներ է տանում էջը վերականգնելու համար։
VBet Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղում «Լոռին» այսօր` նոյեմբերի 28-ին, սեփական հարկի տակ ընդունում է «Ուրարտուին»: Խաղի մեկնարկը 14:30-ին է: