VBET ՀՊԼ-ի 4-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն», սեփական հարկի տակ, ընդունել էր «Նոային»:
Պիկուշչակի թիմը հիմնականում խաղում էր հակագրոհներով ու առավելության հասավ 3 գնդակի տարբերությամբ: 40-րդ րոպեին Սիմոնյանի իրացրած անկյունայինից հետո Մայրովիչը գլխով թողեց գնդակը Սանա Գոմեշին, վերջինս էլ բացեց խաղի հաշիվը: 46-րդ րոպեին Վիտինյոյի կոպտագույն սխալի հետևանքով, Սանա Գոմեշը հեռվից կրակեց, իսկ Այվազովը վստահ չխաղաց ու գնդակը հայտնվեց դարպասում՝ 2-0: 76-րդ րոպեին, Այվազովի դարպասային հրապարակում, խառնաշփոթ իրադրությունում բոլորից շուտ կողմնորոշվեց Բենիկ Հովհաննիսյանն ու Դարբինյանի օգնությամբ խփեց «Նոայի» երրորդ գնդակը:
«Նոան» հաղթեց ու այժմ 7 միավորով «Ուրարտուի» հետ կիսում է 2-ից 3-րդ հորիզոնականները: