Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելու է «Լիվերպուլին»:
Իտալական թիմը լուրջ կորուստ ունի հանդիպումից առաջ: Արմունկի վնասվածքի պատճառով խաղին չի մասնակցի ավագ Լորենցո Ինսինյեն, հայտնում է Football Italia-ն:
Ինսինյեն աչքի է ընկնում արդյունավետությամբ. ընթացիկ մրցաշրջանում 15 խաղերում Ինսինյեն 4 գոլ է խփել և կատարել 6 գոլային փոխանցում:
«Լիվերպուլ» — «Նապոլի» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 27-ի կեսգիշերին: