Իսպանական «Խետաֆեն» ցանկանում է ուժեղացնել դաշտի կենտրոնը։
Ինչպես տեղեկացնում է Cadena Cope-ը, «Խետաֆեն» ցանկանում է վարձակալել «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլոս Ալենյային։ 21-ամյա ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստանում ընթացիկ մրցաշրջանում։
Կատալոնական ակումբը հավանական է, որ դեմ չլինի Ալենյայի վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվելուն։
Կառլոս Ալենյան «Բարսելոնայի» սան է։ 2016 թվականից նա հանդես է գալիս առաջին թիմի կազմում։