«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլինգը կներառվի BBC-ի «Տարվա մարզական անձ» մրցանակի վեց հավակնորդների ցուցակում, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Այս պահի դրությամբ BBC-ն հրապարակել է միայն երկու հավակնորդների անունները՝ նրանք Անգլիայի կրիկեթի հավաքականի խաղացող Բեն Սթոքսն ու բրիտանացի թեթևաթլետ Դայանա Էշեր-Սմիթն են: Մնացած թեկնածուները կհայտարարվեն նոյեմբերի 25-ին:
Հաղթողը հայտնի կդառնա 2019 թվականի դեկտեմբերի 15-ին: Հաղթողի համար քվեարկությունը տեղի կունենա արարողության ընթացքում, որը կանցկացվի Աբերդինում՝ Շոտլանդիայում: