«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը մասնակցել է Ուսեյն Բոլտի ծննդյան արարողության խնջույքին: Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուս է հաստատվել արագավազորդի հետ:
AS պարբերականի հաղորդմամբ, խնջույքի մասնակիցները չեն կրել բժշկական դիմակներ ու չեն պահպանել անվտանգության կանոնները: Բոլտն այս պահին ինքնամեկուսացված է: Խնջույքին մասնակցել է նաև «Բայերի» հարձակվող Լեոն Բեյլին:
Ստերլինգը ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում անցկացրած 33 խաղում դարձել է 20 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: «Սիթիի» հետ նրա պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ.: