«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, թե ովքեր կարող են խաղալ ձախ եզրում Լերոյ Սանեի հեռանալուց հետո։
«Լերոյը մեր խաղացողն է։ Ես չգիտեմ՝ կհեռանա նա այս ամառ, թե կհեռանա իր պայմանագրի ավարտից հետո [հաջորդ տարում]։
Մենք բավականաչափ լավ ֆուտբոլիստներ ունենք։ Գաբրիելը կարող է խաղալ ձախից, Ֆոդենը նույնպես կարող է խաղալ ձախից, կա նաև Ստերլինգը»,-Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ Սանեն չի երկարաձգելու պայմանագիրը ակումբի հետ։ Գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»։