«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անգլիական ակումբից հեռանալուց հետո առաջին անգամ հայտնվել է հարազատ «Էթիհադ» մարզադաշտում։
Կատալոնացի մասնագետը տրիբունայից հետևում է Չեմպիոնների լիգայի 2026/2027թթ․ մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի» – «Պարի Սեն Ժերմեն» դիմակայությանը։
/i/s/x/17920070641932858505.png)
Սակայն լեգենդար մարզչի վերադարձը մթագնել է «քաղաքայինների» ձախողված խաղով․ հանդիպման առաջին խաղակեսի ընթացքում փարիզյան գրանդը 3:0 հաշվով ջախջախիչ առավելություն է ստացել տանտերերի նկատմամբ, իսկ տեսախցիկները ֆիքսել են Գվարդիոլայի խոսուն և մտահոգ արձագանքը լուսատախտակին արձանագրված հաշվին։ Հավելենք, որ մանչեսթերյան մարզադաշտում կայացող հանդիպումը սպասարկում է գերմանացի մրցավար Սվեն Յաբլոնսկին։
/i/w/b/1792007074893423030.png)
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորել է 2016-ից 2026 թվականներին՝ ակումբի հետ նվաճելով մի շարք հեղինակավոր տիտղոսներ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։
Նշենք, որ մրցաշարի գործող գավաթակիրը հենց ՊՍԺ-ն է, որը տիտղոսը նվաճել է վերջին երկու մրցաշրջաններում անընդմեջ (2024/2025 և 2025/2026)։ Նախորդ խաղարկության եզրափակչում փարիզյան ակումբը հետխաղյա 11-մետրանոցներով առավելության էր հասել լոնդոնյան «Արսենալի» նկատմամբ (1:1, 4:3՝ 11մ․)։ Լիգայի փուլի 3-րդ տուրում՝ հոկտեմբերի 20-ին, «Մանչեսթեր Սիթին» կմրցի ԱԵԿ-ի, իսկ ՊՍԺ-ն՝ «Բարսելոնայի» հետ։
























































