ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է իր խաղացողների (Նեյմարի, Լեանդրո Պարեդեսի ու Լայվան Կուրզավայի) որակազրկումները՝ կապված Լիգա 1-ի 3-րդ տուրի՝ «Մարսելի» հետ խաղում տեղի ունեցած վիճաբանության հետ։
«Ավելի լավ կլինի, եթե չասեմ ինչ եմ մտածում, որովհետև ուզում եմ մյուս հանդիպմանը խաղադաշտում լինել։
Երբեք չեմ տեսել, որ երկու դեղին քարտ ստացած խաղացողը (Պարեդեսը) որակազրկվի երկու խաղով։ Շատ զարմացած եմ, բայց նման բան եղավ»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը։