Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մեկնաբանել է թիմի նորանշանակ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու նշանակումը.
«Բոլորը բավականին ոգևորված են: Ռոման Բերեզովսկու գալով ֆուտբոլիստները նոր մոտիվացիա ստացան և յուրաքանչյուրը ցանկանում է ապացուցել իր դերը և նշանակությունը թիմում»:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 17-րդ տուրում «Սոչին» հյուրընկալվելիս 1-1 ավարտեց «Ուֆա»-ի հետ հանդիպումը: