Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանն այսօր` նոյեմբերի 25-ին, նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը:
ArmSport-ը շնորհավորում է մեր ընտրանու առաջատարներից մեկին ծննդյան օրվա առթիվ` մաղթելով առողջություն ու հետագա հաջողություններ:
Հիշեցնենք, որ Կառլեն Մկրտչյանը բաց թողեց Հայաստանի հավաքականի վերջին երկու հանդիպումները Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում` վնասվածքի պատճառով:
Ֆուտբոլիստն արդեն վերականգնվել է ու վերսկսել մարզումները «Փյունիկի» կազմում: