4.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Բարսելոնան 2025/26 մրցաշրջանում ստացել է ակումբի համար ռեկորդային եկամուտ

    🎥 Այասեն հաղթանակ է պարգևում Լիլին իր նորամուտի խաղում

    Ես Ռաֆինյան չեմ․․․ Բարսելոնայի ֆուտբոլիստուհուն երկրպագուները շփոթել են Ռաֆինյայի հետ

    Ատլետիկոն ձմռանն ինքը կառաջարկի՞ Ալվարեսին Բարսելոնային․ տրանսֆերային սագան դեռ ավարտված չէ

    Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

    Տոտենհեմը թիմի հարձակվողին դուրս է թողել մրցաշրջանի հայտացուցակից

    Երկու բուժզննում, երեք՝ ինքնաթիռ․․․ Ֆոֆանայի տրանսֆերի զավեշտալի պատմությունը

    Ես այստեղ եմ երկու կարգավիճակով․ Անչելոտին այցելել է Ռեալի մարզաբազա ու հանդիպել Մոուրինյուի հետ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

        🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Բարսելոնան 2025/26 մրցաշրջանում ստացել է ակումբի համար ռեկորդային եկամուտ

            🎥 Այասեն հաղթանակ է պարգևում Լիլին իր նորամուտի խաղում

            Ես Ռաֆինյան չեմ․․․ Բարսելոնայի ֆուտբոլիստուհուն երկրպագուները շփոթել են Ռաֆինյայի հետ

            Ատլետիկոն ձմռանն ինքը կառաջարկի՞ Ալվարեսին Բարսելոնային․ տրանսֆերային սագան դեռ ավարտված չէ

            Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

            Տոտենհեմը թիմի հարձակվողին դուրս է թողել մրցաշրջանի հայտացուցակից

            Երկու բուժզննում, երեք՝ ինքնաթիռ․․․ Ֆոֆանայի տրանսֆերի զավեշտալի պատմությունը

            Ես այստեղ եմ երկու կարգավիճակով․ Անչելոտին այցելել է Ռեալի մարզաբազա ու հանդիպել Մոուրինյուի հետ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Հանդերձարանում խելահեղ ուրախություն էր. Ֆուտբոլիստները հիշում են Չեխիայի նկատմամբ տարած պատմական հաղթանակը

                  ArmSport-ի դիտակետում, Ազգային հավաքական, ԱՅԼ, Թոփ, Հայաստան, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ
                  26.03.24 / 17:10
                  0

                  Չեխիա — Հայաստան ընկերական հանդիպման մեկնարկին հաշված ժամեր են մնացել։ 11 տարի առաջ մեր ֆուտբոլիստները՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, արել են գրեթե անհնարինը՝ Պրահայից Երևան են վերադարձել 3 միավորով։ Անչափ բարդ ու լարված այդ հանդիպման հերոսները դարձան Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը։ Վերջինս Պետեր Չեխի դարպասը գրավեց ու մեր թիմին հաղթանակ պարգևեց հանդիպման բառացիորեն վերջին վայրկյաններին։

                  Առաջիկա խաղից առաջ ArmSport-ը զրուցել է այդ լեգենդար հանդիպման մասնակիցներից մի քանիսի հետ ու փորձել վերհիշել այն զգացողությունները, որոնք տիրում էին խաղադաշտում ու հանդերձարանում ու նորից վերապրել այդ հաղթական էմոցիաները՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

                   

                  • Այսօր Հայաստանի հավաքականը մրցելու է Չեխիայի հետ։ 11 տարի առաջ դուք մասնակիցն եք եղել այդ հաղթանակի։ Ի՞նչ հիշողություններ կան այդ խաղի հետ կապված
                  • Որքանո՞վ բարդ դասավորվեց հանդիպումը թիմակիցների վնասվածքներից հետո։
                  • Երևանյան խաղում պարտվել էիք 0-3 հաշվով։ Մրցավայր մեկնելուց առաջ դիտարկում էիք հաղթելու տարբերակը։ 
                  • Ի՞նչ վիճակ էր հանդերձարանում Գևորգ Ղազարյանի գոլից հետո, հիշու՞մ եք։

                  Արթուր Եդիգարյան․ «Հանդերձարանում տիրող մթնոլորտը բառերով փոխանցելն անհնար է»

                  Իհարկե, աննկարագրելի հիշողություններ են։ Խաղը դրական դասավորվեց ու ավարտվեց մեզ համար, մանավանդ վերջին րոպեները, երբ Գևորգ Ղազարյանը խփեց հաղթական գնդակը։ Անչափ  ծանր ու բարդ հանդիպում ստացվեց մեզ համար, քանի որ չեխերն անհատապես և թիմային տեսանկյունից շատ ուժեղ էին և ունեին անհատապես լավ պատրաստված բազմաթիվ ուժեղ ֆուտբոլիստներ…։ Մի խոսքով, շատ դրական ու անբացատրելի զգացողություն եմ ապրում, երբ ամեն անգամ հիշում եմ այդ պատմական հանդիպումը։ Իսկ այն պատմական էր, այլ կերպ կոչել այդ խաղը հնարավոր չէ։

                  Ռոման Բերեզովսկու վնասվածքը տհաճ անակնկալ էր բոլորիս համար։ Եվ դա այն դեպքում, որ խաղի սկզբում վնասվածք էր ստացել նաև Արաս Օզբիլիսը։ Բայց Ռոմանին Գևորգ Կասպարովը լիովին փոխարինեց։ Շատ լավ հիշում եմ այդ դրվագը՝ Ռոմանը վնասվածք ստացավ ինչ-որ դրվագում, ու Գևորգ Կասպարովն առանց լուրջ նախավարժանքի դուրս եկավ խաղադաշտ։ Շատ վստահ հանդիպում անցկացրեց, մի քանի անգամ լուրջ դրվագներում արձագանքեց ու փրկեց մեզ գոլից։

                  Հանդերձարանում տիրող մթնոլորտը բառերով փոխանցելն անհնար է, իհարկե։ Շատ բուռն էինք տոնում մեր հաղթանակը, անչափ էմոցիոնալ պահ էր։ Նորից ասեմ՝ շատ-շատ ծանր ու բարդ հանդիպում էր մեզ համար։ Մանավանդ երբ հաշիվը 1-1 էր, մրցակիցը ճնշումը մեր դարպասին ահավոր մեծացրել էր, սակայն մենք կարողացանք հավաքվել ու ամենակարևոր պահին փախչել հակագրոհի ու կորզել այդ հաղթանակը։

                  Հուսով եմ՝ այսօր հավաքականը լավ կխաղա ու դրական արդյունք կգրանցի։ Բայց պետք է հաշվի առնել, որ 11 տարի առաջ հեշտ չէր, հիմա էլ է բարդ լինելու։ Բացի այն հանգամանքից, որ մրցակցի կազմը համալրված է եվրոպական թոփ առաջնություններում հանդես եկող լավ ֆուտբոլիստներով, պետք է նաև հաղթահարել ստադիոնի մթնոլորտը։ Այնտեղ գիտեն՝ ինչպես երկրպագել հավաքականին ու ճնշել դրանով մրցակցին։

                   

                  Արաս Օզբիլիս. «Միշտ ապացուցել ենք, որ միասնաբար կարելի է հաղթել ցանկացած մրցակցի»

                  Ես լավ հիշում եմ Կառլեն Մկրտչյանի խփած գնդակը, շատ շքեղ էր։ Հարվածն իրացված էր այնքան վարպետորեն, որ նույնիսկ անվանի Պետեր Չեխը չկարողացավ որսալ գնդակը։ Բնականաբար, հիշում եմ նաև Գևորգ Ղազարյանի գոլը, որը մեզ հաղթանակ պարգևեց։ Վնասվածքս նույնիսկ չեմ էլ հիշում։ Կարիերայիս ընթացքում ցավոք շատ եմ վնասվածքներ ստացել, ու լինում է նույնիսկ այնպես, որ խաղը հիշում եմ, բայց վնասվածքս չեմ կարողանում մտաբերել։ Հիմա որ նայում եմ վիճակագրությունը, տեսնում եմ, որ դեղին քարտ եմ ստացել, բայց որ վնասվածք եմ ստացել՝ չեմ հիշում։

                  Հիշում եմ, որ խաղից առաջ Կառլեն Մկրտչյանը առողջական խնդիրներ ուներ՝ որովայնի հատվածում ցավեր ուներ։ Կասկած կար, որ նա խաղին չի մասնակցի։ Բայց լավ է, որ կարողացավ դաշտ դուրս գալ ու խփեց մեր հավաքականի պատմության ու իր կարիերայի ամենակարևոր ու, միևնույն ժամանակ, ամենագեղեցիկ գոլերից մեկը։

                  Երևանյան խաղում մենք 0-3 հաշվով պարտություն կրեցինք…։ Դժվար էր, իհարկե, տրամադրվել, այն էլ նման մրցակցի հետ արտագնա խաղի համար։ Բայց մենք համախմբվեցինք, հասկացանք, որ թեև հեշտ հանդիպումներ չեն լինում, բայց անհնարին ոչինչ չկա ֆուտբոլում։

                  Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, Չեխիայի հետ բարդ է լինելու։ Մենք այն երկիրը չենք, որ կարողանանք հանգիստ ոտք մեկնել նման մրցակցի հետ։ Բայց, ամեն դեպքում, ես հավատում եմ մեր տղաներին։ Ես վստահ եմ, որ նրանք անձնվիրաբար խաղալու են ու անելու են ամեն ինչ՝ դրական արդյունքի հասնելու համար։ Թյուր է այն կարծիքը, որ մենք Հայաստանում չունենք լավ ֆուտբոլիստներ։ Մենք ունենք լավ խաղացողներ, միշտ էլ ունեցել ենք ու ապացուցել ենք, որ միասնաբար կարելի է հաղթել ցանկացած մրցակցի։

                  Հանդերձարանում հիանալի մթնոլորտ էր, բոլորս շատ ուրախ էինք, որ կարողացանք հույժ կարևոր հաղթանակ տանել ու շարունակել պայքարը 2014 թվականի ԱԱ եզրափակիչ փուլ դուրս գալու համար։ Մի լավ էլ ծիծաղեցինք, որ Կառլեն Մկրտչյանը ձախ ոտքով նման շքեղ գոլ կարողացավ խփել։ Հիշողությունները շատ ջերմ են։

                   

                  Կառլեն Մկրտչյան. «Մեր յուրաքանաչյուր հաղթանակում կա մեր երկրպագուների ներդրումը»

                  Նախ առաջինը կուզենամ մեր հավաքականին հաջողություն ցանկանալ ընկերական առաջիկա խաղում։ Ինչ վերաբերում է հիշողություններին, իհարկե, դրանք շատ վառ են, լավն են, դրական են, և ուրախ եմ, որ բախտ է վիճակվել հաղթել։ Ինձ համար կրկնակի ուրախալի է հիշել այդ հանդիպումը, քանի որ կարողացել եմ դառնալ գոլի հեղինակ ու օգնել տղաներին հաղթել։

                  Արասի ու Ռոմանի վնասվածքներից հետո հասկացա, որ մեր խնդիրը բարդանում է, բայց ո՛չ ես, ո՛չ էլ մյուս տղաները չկորցրինք հավատը։ Դաշտում փորձում էի անել երբեմն անհնարինը, ու մեր հավատն ու նվիրվածությունը տվեցին իրենց արդյունքը։

                  Երևանյան խաղին չէի մասնակցել, գիտեի, որ մրցակիցը մեզնից բավական ուժեղ է։ Վարդան Մինասյանը մեզ լավ էր տրամադրում պատասխան խաղին, հավատում էր մեզ ու ասում էր, որ մենք կարողանալու ենք հաղթել։ Մի խոսքով՝ հույսերը ու սպասելիքները մեծ էին։

                  Գևորգ Ղազարյանի գոլից հետո, երբ գիտակցեցինք, որ հաղթել ենք, աննկարագրելի պահեր ապրեցինք, մեծ ուրախություն Էր, բայց հասկանում էինք, որ շարժվում ենք առաջ, մի խաղով չէր վերջանում ամեն ինչ, ցանկացած խաղի Վարդան Մինասյանը մեզ տրամադրում էր եզրափակիչի պես։ Վերջում կուզենամ մեր երկրպագուներին էլ շնորհակալություն ասել, որ միշտ եղել են մեր կողքին, աջակցել են մեզ, չէ որ այդ հաղթանակների մեջ նրանց մեծ ներդրումն էլ կա։

                   

                  Գևորգ Ղազարյան. «Մեր բոլոր խաղերում նպատակը միայն հաղթանակն էր»

                  Շատ-շատ լավ ու դրական էմոցիաներ եմ ապրում, երբ հիշում եմ այդ հանդիպումը։ Բոլորին շատ հայտնի խաղ է։ Հատկապես որ վերջին վայրկյանին գոլի հեղինակ դարձա, ու նաև այդ խաղը մեզ հնարավորություն տվեց շարունակելու պայքարը բաղձալի երազանքին հասնելու համար։ Չնայած որ հաջորդ խաղերում պարտադիր պետք է հաղթեինք Իտալիային ու Բուլղարիային ու հուսայինք, որ մեր մրցակիցները միավոր կկորցնեն։ Բուլղարիային հաղթեցինք, իսկ Իտալիայի հետ ոչ-ոքի կարողացանք Նեապոլում։ Դա լավ արդյունք էր, բայց բավարար չեղավ խմբից դուրս գալու համար։

                  Հիշում եմ, որ շատ ծանր խաղ էր։ Հատկապես առաջին կեսում Չեխիան մեծ ճնշում էր գործադրում։ Երկրորդում, երբ հաշիվը հավասար էր, ևս բարդ էր դիմակայել։ Բացի դրանից, խաղի ընթացքում կորցրինք Արասին ու Բերեզովսկուն։ Մենք այդ խաղում կարողացանք դրական արդյունքի հասնել՝ նաև պաշտպանությունում ամուր խաղ ցուցադրելու շնորհիվ։ Կարող եմ ասել, որ Կամո Հովհաննիսյանը լավ մտավ խաղի մեջ ու օգտակար եղավ թիմին։ Գևորգ Կասպարովն  էլ պատասխանատու պահին մտավ խաղադաշտ։ Դա հենց այն պահին էր, երբ մրցակիցը առավելագույն ճնշմամբ էր խաղում։ Թեպետ նա գոլ բաց թողեց, բայց կարծում եմ՝ այդտեղ նրա մեղքը չկար, քանի որ անդրադարձ եղավ։

                  Մենք դիտարկում էինք միայն հաղթանակի տարբերակը, քանի որ այդ ժամանակ մենք նման տրամադրվածություն ունեինք բոլոր մրցակիցների նկատմամբ։ Բնականաբար, այդ խաղում բախտը մեր կողմն էր՝ մրցակիցը մի քանի ակնհայտ դրվագում չկարողացավ գոլ խփել։ Նույնիսկ հիշում եմ մրցակցի գոլի դրվագը։ Վարդան Մինասյանը հրահանգել էր Կամո Հովհաննիսյանին թույլ չտալ Ռոսիցկուն գնդակը մոտեցնել տուգանայինի մատույցներ, սակայն դրվագներից մեկում նրան դա հաջողվեց, ու մենք գնդակ ընդունեցինք սեփական դարպասը։

                  Բոլորս շատ ուրախ էինք իմ գոլից հետո։ Խաղից հետո մեկս մյուսին շնորհավորում էինք, իսկական տոնակատարություն էր հանդերձարանում։ Հատկապես ես էի շնորհավորանքներ ստանում։ Բազմաթիվ զանգեր ու նամակներ ստացա այդ խաղից հետո։ Աննկարագրելի էմոցիաներ էինք ապրում։

                  Ամենակարևորն այն է, որ այսօր էլ հնարավոր լինի կրկնել 11 տարվա վաղեմության պատմական հաղթանակը։ Մենք ունենք շատ լուրջ ու մրցունակ հավաքական։ Թեպետ սա ընկերական հանդիպում է, որտեղ էական են փորձարկումները։ Բայց, ինչպես մարզիչն է ասում, պետք է խաղալ նաև արդյունքի վրա։ Սա հրաշալի նախապատրաստություն է Ազգերի լիգայի համար։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #գևորգ-ղազարյան#հենրիխ-մխիթարյանկառլեն-մկրտչյանպետեր-չեխռոման-բերեզովսկի
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ռուսական Պրեմիեր լիգայի 15 ամենավառ հայ ֆուտբոլիստները՝ ըստ Sports.ru-ի

                  16.08.26

                  Հավատում եմ, որ հայկական ակումբն առաջին անգամ կխաղա ՉԼ հիմնական փուլում. Ռոման Բերեզովսկի

                  05.08.26

                  Բերեզովսկին նոր պաշտոն ունի ռուսական ակումբում

                  11.07.26
                  Լուսանկարը՝ ՀՖՖ-ից

                  Կցանկանայի Նաիրին և Էդուարդին հաջող խաղ մաղթել. Բերեզովսկին հաստատել է շրջանառվող լուրերը

                  06.06.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Բարսելոնան 2025/26 մրցաշրջանում ստացել է ակումբի համար ռեկորդային եկամուտ

                  01:05 / 04.09.26

                  🎥 Այասեն հաղթանակ է պարգևում Լիլին իր նորամուտի խաղում

                  00:38 / 04.09.26

                  Ես Ռաֆինյան չեմ․․․ Բարսելոնայի ֆուտբոլիստուհուն երկրպագուները շփոթել են Ռաֆինյայի հետ

                  00:18 / 04.09.26

                  Ատլետիկոն ձմռանն ինքը կառաջարկի՞ Ալվարեսին Բարսելոնային․ տրանսֆերային սագան դեռ ավարտված չէ

                  00:04 / 04.09.26

                  Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

                  23:41 / 03.09.26

                  US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

                  23:18 / 03.09.26

                  Տոտենհեմը թիմի հարձակվողին դուրս է թողել մրցաշրջանի հայտացուցակից

                  23:05 / 03.09.26

                  Երկու բուժզննում, երեք՝ ինքնաթիռ․․․ Ֆոֆանայի տրանսֆերի զավեշտալի պատմությունը

                  22:44 / 03.09.26

                  Ես այստեղ եմ երկու կարգավիճակով․ Անչելոտին այցելել է Ռեալի մարզաբազա ու հանդիպել Մոուրինյուի հետ

                  22:22 / 03.09.26

                  Աշխարհի չեմպիոնը հայտարարել է Իսպանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին

                  22:05 / 03.09.26

                  🎥 ՀՊԼ․ Ալաշկերտը վստահ հաղթանակ տոնեց Վանի նկատմամբ

                  21:52 / 03.09.26

                  Չեմ կարող կազմակերպել մենամարտ վախկոտի հետ․ Ֆյուրին հանդես է եկել հայտարարությամբ

                  21:18 / 03.09.26

                  Այս տրանսֆերային պատուհանը ռեկորդային է պատմության մեջ․ Թվեր և փաստեր

                  21:07 / 03.09.26

                  Պաշտոնական․ Մարտինելին փոխեց ակումբային գրանցումը

                  20:41 / 03.09.26

                  Հոգնել եմ դա լսելուց, այդ ամենը հոգնեցուցիչ է․ Մոդրիչ

                  20:05 / 03.09.26

                  Ուրարտուն դատական գործին ներգրավվում է որպես երրորդ անձ․ ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

                  19:05 / 03.09.26

                  Լուկա Մոդրիչը բացատրել է, թե ինչու է Ռեալն ավելի հաճախ հաղթել Չեմպիոնների լիգայում, քան Լա լիգայում

                  18:18 / 03.09.26

                  Բարսելոնան հույս ունի անվճար պայմանագիր կնքել Ինտերի աստղի հետ

                  17:25 / 03.09.26

                  Կարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Խավիեր Տեբաս

                  16:11 / 03.09.26

                  Սերիա Ա. Հայտնի են 2025/26 մրցաշրջանի լավագույն մարզիչը, ֆուտբոլիստն ու ակումբը

                  15:17 / 03.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Չեմպիոնների Լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները

                  20:50 / 27,08,26

                  Կարդալ ավելին

                  ՉԼ․ Որքան գումար վաստակեց Ցելյեն և ինչ ֆինանսական հնարավորությունից զրկվեց Արարատ-Արմենիան

                  14:11 / 12,08,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

                  23:41 / 03.09.26

                  Կարդալ ավելին

                  Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում

                  0:28 / 24.08.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.