Հայտնի են Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում:
Երևանյան թիմը որակավորման երկրորդ փուլում իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Էգնատիա» (Ալբանիա) — «Ցելյե» (Սլովենիա) զույգի հաղթողի հետ:
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում անհաջողության հասնելու դեպքում Մանուլ Տուլիպայի գլխավորած թիմը կխաղա Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի 2-րդ խմբի զույգերից մեկի պարտվողը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում հայկական ակումբն առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 21-ին, իսկ պատասխան խաղը նախատեսված է մեկ շաբաթ անց՝ հուլիսի 28-ին:




























































