Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է սոցցանցերում տարածված մի տեսանյութի, որտեղ ՖԻՖԱ-ն մեղադրվում է կոռուպցիայի և ԱԱ-2026-ի ընթացքում Արգենտինայի ազգային հավաքականին ակնհայտորեն աջակցելու մեջ։
Պորտուգալացի աստղը լայքել է իսպանական «Espejo Publico» հեռուստաշոուի ինստագրամյան էջում հրապարակված գրառումը։ Այնտեղ ներկայացված է լրագրող Պիլար Ռոդրիգեսի ելույթի դրվագը՝ ԱԱ-2026-ի կիսաեզրափակչի Արգենտինա – Անգլիա (2:1) հանդիպումից հետո։
«Եթե չլիներ ՖԻՖԱ-ի օգնությունը, Արգենտինան պետք է պայքարից դուրս մնար դեռևս հինգ խաղ առաջ։ ՖԻՖԱ-ն աշխարհի ամենակոռումպացված կազմակերպություններից մեկն է։ Ահա թե ինչու ես ամենևին չեմ վախենում Արգենտինայից, ես վախենում եմ Ինֆանտինոյից»,- տեսանյութում հայտարարել է Ռոդրիգեսը։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը հասավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում 0:1 հաշվով զիջեց Իսպանիային։ Ինչ վերաբերում է Պորտուգալիային, ապա թիմը լքել էր պայքարը 1/8 եզրափակչում՝ պարտվելով հենց իսպանացիներին։

























































