Փարիզում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ կողոպտիչների թիրախում են հայտնվել համաշխարհային ֆուտբոլի լեգենդներին պատկանող բացառիկ իրեր։
Մի քանի դիմակավորված անձինք ներխուժել են Ֆրանսիայի մայրաքաղաքի խանութներից մեկը և հափշտակել կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի ինքնագրով մարզաշապիկը, ինչպես նաև ավագի թևկապը, որը արգենտինացին կրել է Չեմպիոնների լիգայի հանդիպումներից մեկում։
Հավաքածուի երկու նմուշներն էլ եղել են շրջանակների մեջ և ունեցել են իսկությունը հավաստող պաշտոնական հավաստագրեր։
Ավելի ուշ չարագործները տեսանյութ են տարածել, որտեղ տեսախցիկի առջև հպարտությամբ ցուցադրել են գողացված «ավարը»։
Տեսանյութում նրանք նաև հայտնել են, որ հափշտակել են Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանի մարզաշապիկը։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին 2021-ից 2023 թվականներին հանդես է եկել փարիզյան ՊՍԺ-ի կազմում։
























































