Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն դարձել է աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն ռմբարկու՝ մրցաշարն ավարտելով 8 հանդիպումներում խփած 10 գոլով և արժանանալով «Ոսկե խաղակոշիկի»։
Ֆրանսիացին մտավ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ՝ դառնալով առաջին խաղացողը, ում հաջողվել է երկու անգամ նվաճել աշխարհի առաջնության «Ոսկե խաղակոշիկը, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը։
Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուին մրցանակը հանձնվում է 1982 թվականից, երբ մրցաշարն անցկացվում էր Իսպանիայում: Բացի այդ, 27-ամյա հարձակվողը դարձել է աշխարհի 2026 թվականի առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը նաև «գոլ+փոխանցում» համակարգով՝ իր ակտիվում գրանցելով 14 միավոր (10 գոլ և 4 արդյունավետ փոխանցում):
Ընդհանուր առմամբ, Մբապեի ակտիվում աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակն արդեն հասել է 22-ի. սա լավագույն ցուցանիշն է մրցաշարի ողջ պատմության մեջ:
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթել է Արգենտինային՝ շնորհիվ 106-րդ րոպեին Ֆերան Տորեսի խփած հաղթական գոլի։
























































