Արգենտինայի ազգային հավաքականի պաշտպան Քրիստիան Ռոմերոն աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչից հետո հրաժարվել է սեղմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքը։
Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Թրամփը մեդալներ էր հանձնում երկու թիմերի ֆուտբոլիստներին։ Երբ հերթը հասել է Ռոմերոյին, արգենտինացի պաշտպանն անտեսել է ԱՄՆ նախագահին և ուղղակի անցել նրա կողքով՝ այդպես էլ չսեղմելով մեկնած ձեռքը։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության վճռորոշ խաղում Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 0-1 հաշվով զիջեց Իսպանիային։ Հանդիպման միակ գոլը 106-րդ րոպեին հեղինակեց Ֆերան Տորեսը՝ օգտվելով Նիկո Ուիլյամսի փոխանցումից։
CUTI ROMERO LE NEGÓ EL SALUDO A TRUMP
En la entrega de medallas tras la final, con Donald Trump en el escenario junto a Infantino, Cristian “Cuti” Romero pasó de largo sin darle la mano al presidente estadounidense.
✅+info en https://t.co/baUytxAfww pic.twitter.com/bhNyw4lemm
— La Tarima Noticias (@LaTarimaOk) July 20, 2026
























































