Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է թիմի համար հաղթական ավարտ ունեցած ԱԱ-2026-ում «Բարսելոնայի» 19-ամյա վինգեր Լամին Յամալի ելույթները։ Մրցաշարի ութ հանդիպումներում երիտասարդ ֆուտբոլիստը դարձել է ընդամենը մեկ գոլի հեղինակ։
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լամինին։ Այս առաջնությունում նա միանգամայն այլ կերպ էր գործում։ Մենք երախտապարտ ենք նրան այն բանի համար, որ իրեն զոհաբերեց հանուն թիմի շահերի։ Իմ կարծիքով՝ նա հիանալի աշխարհի առաջնություն անցկացրեց»,- Լուիս դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիան 1-0 հաշվով առավելության հասավ Արգենտինայի հավաքականի նկատմամբ։ Սա «Ֆուրա ռոխայի» պատմության մեջ երկրորդ հաղթանակն էր աշխարհի առաջնություններում։ Իր 19 տարեկանում Յամալն արդեն հասցրել է նվաճել թե՛ Եվրոպայի, թե՛ աշխարհի առաջնությունների գավաթները։
























































