«Ֆիորենտինան» «Լոկոմոտիվի» հետ կմրցակցի հարձակվող Մարիո Մանջուկիչի համար:
«СЭ»-ի տեղեկացմամբ՝ մոսկովյան ակումբը պատրաստ է հարձակվողին տարեկան 3 մլն եվրո վճարել: Նմանատիպ առաջարկ էլ նրան իտալացիներն են արել:
Մանջուկիչն առավել հայտնի է «Բավարիայում», «Ատլետիկոյում» ու «Յուվենտուսում» իր ելույթներով:
Նրա վերջին ակումբը եղել է «Ալ-Դուհաիլը»: Հիմա նա ազատ գործակալի կարգավիճակ ունի: