Թուրքական «Ֆեներբախչեի» և Կոսովոյի հավաքականի հարձակվող Վեդրատ Մուրիկին բուժզննում է անցնում «Լացիո» տեղափոխվելու համար, տեղեկացնում ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա հարձակվողը շուտով պայմանագիր կստորագրի իտալական ակումբի հետ:
Հիշեցնենք, որ հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո:
Թուրքիայի առաջնությունում նա անցկացրել է 112 հանդիպում և դարձել ՝ 37 գոլի հեղինակ: