Կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստվում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»և ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»:
Հաջորդ մրցաշրջանը Պոգբան կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, բայց մեկ տարի անց ծրագրում է հեռանալ ակումբից: Ըստ Tuttosport-ի, ֆրանսիացի կիսապաշտպանը հրաժարվում է երկարաձգել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը եւ սպասում է «ծեր սենյորայի» առաջարկին:
«Յունայթեդի» հետ Պոգբայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիս:
Անցած մրցաշրջանում 27-ամյա խաղացողը 22 հանդիպում է անցկացրել «կարմիրների» մարզաշապիկով՝ դառնալով մեկ գոլի ու չորս գոլային փոխանցման հեղինակ: