«Աուգսբուրգի» եզրային պաշտպան Ֆիլիպ Մաքսը կարիերան կշարունակի Էրեդիվիզիում։ ՊՍՎ-ն հայտարարել է 26-ամյա գերմանացու հետ քառամյա պայմանագիր կնքելու մասին։
Ըստ Transfermarkt-ի՝ Մաքսի տրանսֆերի դիմաց նիդերլանդական ակումբը վճարել է 8 մլն եվրո։
Բունդեսլիգայի ամենաարդյունավետ պաշտպաններից մեկը հանդիսացող Մաքսը նախորդ մրցաշրջանում մասնակցել էր 31 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Herzlich Willkommen Philipp Max #AnnounceMax
— PSV (@PSV) September 2, 2020
























































