Կանադայի հավաքականը մեկնարկեց Դևիսի գավաթի խաղարկությունում՝ Իտալիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակով:
Սկզբում Վաշեկ Պոսպիշիլը հաղթեց Ֆաբիո Ֆոնինիին, իսկ հետո Դենիս Շապովալովը հաղթեց Մատեո Բերետինիին:
Իտալացիները զուգախաղերում ավելի ուժեղ էին, բայց վերջնական հաղթանակը միևնունն է Կանադայինն էր:
Դևիսի գավաթ
Կանադա — Իտալիա — 2: 1
Պոսպիշիլ (Կանադա) — Ֆոնինի (Իտալիա) — 7: 6, 7: 5
Շապովալով (Կանադա) — Բերետինի(Իտալիա) — 7: 6, 6: 7, 7: 6
Ֆոնինի / Բերետինի(Իտալիա) — Շապովալով / Վաշեկ Պոսպիշիլ (Կանադա) — 6: 2: 3: 6, 6: 3