Թենիսի Դևիսի գավաթի հանդիպումների մի մասը կանցնի առանց հանդիսականների. պատճառը, բնականաբար, կորոնավիրուսի համաճարակն է:
Իտալիա-Հարավային Կորեա և Լեհաստան-Հոնկոնգ դիմակայությունները, որոնք կայանալու են Կալյարիում ու Կալիշում, կանցնեն առանց հանդիսականների: Այս քաղաքներում կորոնավիրուսը տարածված է:
Մրցաշարի կազմակերպիչներնը երկրպագուներին խոստացել են վերադարձնել տոմսերի համար վճարած գումարները։
Հիշեցնենք, որ Իտալիան կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում չորրորդն է: