Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կիրառելու է Գվարդիոլայի օրոք գործած կանոններից մեկը, տեղեկացնում է Sport.es-ը:
Այսուհետև, կատալոնական ակումբի ֆուտբոլիստները պետք է մարզումից մեկ ժամ առաջ լինեն ակումբի բազայում: Այս կանոնը գործել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային օրոք:
Հաղորդվում է, որ Գվարդիոլային հաջորդող մարզիչների դեպքում, կարգապահությունը բավական վատ վիճակում է եղել:
Հիշեցնենք, որ Կումանի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ գործում է մինչև 2022 թվականը: