Ֆրանսիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը Եվրո-2020-ի վերջին տուրում գրավելով Ալբանիայի հավաքականի դարպասը, հավաքականի կազմում գրանցեց 30-րդ գոլը:
Գրիզմանը այս ցուցանիշով մոտեցել է լեգենդար Զինեդին Զիդանին, ով Ֆրանսիայի հավաքականի կազմում կարողացել է աչքի ընկնել 31 անգամ:
Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուներն են Միշել Պլատինին՝ 41 գոլ և Թերի Անրին՝ 51 գոլ: