Հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է «Բարսելոնայից» «Ատլետիկո» վերադառնալու պատճառների մասին:
«Սիմեոնեի շնորհիվ վերադարձա «Ատլետիկո»: Նա մեծապես ազդել է իմ կարիերայի վրա, այստեղ ես փորձեցի իմ լավագույն պահերը պրոֆեսիոնալ մակարդակում և իմ անձնական կյանքում:
Սիմեոնեն միշտ եղել է մեծ աջակցություն ինձ և իմ ընտանիքին, ինչը հիանալի է: Ինձ համար պատիվ է խաղալ նրա համար»-Գրիզմանի խոսքերն է փոխանցում Marca-ն: