«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։
«Նա անհնարինը հնարավոր դարձնելու եզակի ունակություն ունի։ Նրա կարիերան բացառիկ է։
Նա հիանալի ոգեշնչման աղբյուր է բոլորիս համար։ Նրա՝ ֆուտբոլիստի հոգին միշտ իր հետ է»,-Վարանի խոսքն է մեջբերում El Parisien-ը։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Իսպանիայի առաջնության 2019/20 թվականների խաղարկության չեմպիոնն է։ Պատմության մեջ «արքայական» ակումբը հաղթեց Պրիմերան 34-րդ անգամ։