«Մարսելը» արտագնա հաղթանակ տարավ «Բրեստի» նկատմամբ Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրի խաղում: Հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով: Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ խորվաթ պաշտպան Դուժե Չալետա-Ցարը, ում երկու անգամ գոլային փոխանցում կատարեց Ֆլորիան Տովենը: Եվս մեկ անգամ գոլով աչքի ընկավ Տովենը:
«Մարսելի» համար սա մրցաշրջանի առաջին խաղն էր. թիմը 1-ին տուրի հանդիպումը կանցկացնի ավելի ուշ: «Բրեստը» մրցաշրջանի մեկնարկում երկու պարտություն է կրել և մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է:
«Մոնակոն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Մեցին»՝ 1-0:
«Լիլը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Ռեյմսի» նկատմամբ. միակ գնդակը Ջոնաթան Բամբայի հաշվին է:
«Բորդոն» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Անժերի» դարպասը:
«Նանտը» 2-1 հաշվով հաղթեց «Նիմին»: