ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ֆաբրիս Պանկրատը կարծում է, որ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն կխաղան փարիզյան ակումբի կազմում 2021 թվականին, իսկ թիմի գլխավոր մարզիչ կդառնա Խոսեպ Գվարդիոլան, ով այժմ գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»:
«Ես իմ կարծիքը կհայտնեմ: Մանչեսթերը սարսափելի քաղաք է ՝ մոխրագույն և անձրևոտ: Ես շատ պատճառներ ունեմ ենթադրելու, որ Մեսսին կտեղափոխվի Փարիզ: Ռոնալդուն նրան կմիանա 2021 թվականին: Եվ Գվարդիոլան նույնպես:
Կարծում եմ ՝ Գվարդիոլան և Մեսսին արդեն զրուցել են: Գվարդիոլան, հավանաբար, ասել է նրան. «Մենք փոխելու ենք ամեն ինչ: Ես ուզում եմ քեզ տեսնել Մանչեսթերում, բայց գնա Փարիզ և մի անհանգստացիր, հաջորդ տարի ես կմիանամ»: Ես իրավիճակն այսպես եմ տեսնում: Եվ այդ ժամանակ ՊՍԺ-ի կարգախոսը՝ «մեծ երազանքը», ձեռք կբերի իրական իմաստ:
Սա կլինի աշխարհում առաջին թիմը, որը կհամախմբի գերաստղերի՝ Ռոնալդուն, Մեսսին, Նեյմարը և Մբապպեն: Եվ նրանք կունենան խենթ մարզիչ», — ասել է Պանկրատը Le Parisien-ին տված հարցազրույցում: