«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի Սուպերգավաթի «Արսենալի» դեմ հանդիպման արդյունքը (1-1, 5:4):
«Կարողացանք հավասարեցնել խաղի հաշիվը և կարող էինք էլի գոլեր խփել, սակայն, բախտը երես էր թեքել մեզնից:
Չստացվեց պահպանել խաղի բարձր ռիթմը, որը մեզ հնարավորություն կտար ճեղքել լոնդոնյան ակումբի պաշտպանությունը և հաղթանակ կորզել:
Ուրախ եմ Մինամինոյի համար, ով իր առաջին գոլը հեղինակեց մեր ակումբում»,-ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ սա «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի երկրորդ տիտղոսն էր մարզչկան կարիերայում: