Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Խիմկին» ընդունել էր Վոլգոգրադի «Ռոտորին»։
32-րդ րոպեին Կամիլ Մուլինը հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին։ «Խիմկիին» միայն երկրորդ կեսում հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը․ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արշակ Կորյանի փոխանցումից հետո վոլգոգրադցիների դարպասը գրավեց Ալեքսանդր Լոմովիտսկին։
Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1-1։
Կորյանը տանտերերի մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 85-րդ րոպեին։