ՌՊԼ-ի նոր մրցաշրջանի առաջին տուրի շրջանակում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանի «Խիմկին» ընդունեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»:
Գործող չեմպիոնը կամային հաղթանակի հասավ: «Զենիթի» կազմում աչքի ընկան Ազմունը, Երոխինն ու Սուտորմինը, իսկ «Խիմկիից» հաշիվը բացեց Կուկարչուկը:
Կորյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանից, փոխարինման մտավ 84-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում «Ռոստովը» 0-2 հաշվով պարտվել է «Դինամոյին», իսկ առաջնության առաջին գոլը խփել է հայազգի Արսեն Զախարյանը: