Մահացել է ուկրաինացի բռնցքամարտիկ Ամինա Բուլախը:
Ինչպես հայտնում NV.ua-ն, 18-ամյա մարզուհու մահը վրա է հասել գնացքի հարվածից: Ամինան ականջակալներով է եղել փողոցը անցնելիս և չի նկատել մոտեցող գնացքը:
Բուլախն այս տարի դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ավելի վաղ հռչակվել էր նաև երկրի չեմպիոն: