ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան մոտ ժամանակներս կդառնա «Չելսիի» խաղացող:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել ու պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ:
Շուտով գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով 2 տարվա պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ:
Սիլվան ազատ գործակալի կարգավիճակ ունի ու նոր թիմին կմիանա անվճար: