Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը կարծիք է հայտնել «սերուցքայինների» հարձակվող Գարեթ Բեյլի մասին:
«Կարծում եմ, Բեյլը շատ յուրահատուկ տղա է: Անձամբ չգիտեմ նրան, բայց այն ամենից, ինչ կարդում եմ նրա մասին, տարօրինակ մարդու կերպար է ձևավորվում: Թիմում ունենալ խաղացող, որը հայտարարում է, թե ինտեգրված չէ թիմում ու որ ավելի կարևոր բաներ ունի, քան իր թիմն ու ակումբը… Նա առաջին հերթին մտածում է Ուելսի, հետո գոլֆի ու նոր միայն «Ռեալի» մասին: Ես չեմ շփվել Բեյլի հետ, բայց հենց այդպիսի ուղերձ է նա ուղարկում իր խոսքերով ու արարքներով:
Երբեք չգիտես՝ կարելի՞ է արդյոք հույս դնել նրա վրա, արդյոք բավականաչափ մոտիվացվա՞ծ է, արդյոք վնասվածք ունի՞… Բայց հաստատ կտեսնես, ինչպես է նա ավելացնում, երբ ժամանում է հավաքական», — Միյատովիչի խոսքերն է մեջբերել AS-ը: