«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է ակումբի պատմության 4-րդ լավագույն ռմբարկուն լինելու մասին:
«Հպարտանում եմ այն բանով, որ աշխարհի լավագույն ակումբի պատմության թոփ-5 լավագույն ռմբարկուներից մեկն եմ: Երբ տեղափոխվեցին «Բարսելոնա», ես իրականացրի երազանքս: Ուզում էի բավականություն ստանալ թիմակիցներիս կողքին գտնվելուց, նույնիսկ չէի մտածում, որ կարող եմ նման մակարդակի հասնել:
Ես կայուն ձևով գոլեր էի խփում, 2015/16 մրցաշրջանում դարձա լավագույն ռմբարկուն: Եվ ահա այդպես, քայլ առ քայլ դու հասնում ես պատմական արդյունքների:
Պետք է գնահատել գոլերը, քանի որ խփելը հեշտ չէ ոչ մեկի համար: Ես 185 գոլ եմ խփել «Բարսելոնայի» կազմում, դժվար է ընտրել լավագույնը: Բայց վերջիններից առանձնահատուկ հիշում եմ նախորդ մրցաշրջանում «Կամպ Նոու» մարզադաշտում «Աթլետիկոյին» խփած գոլը», — Սուարեսի խոսքերն է մեջբերել «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: