«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարծիք է հայտնել թիմակից Լիոնել Մեսսիի մասին:
«Մեսսին ինձ շատ է օգնել անձնական աճի հարցում: Ամենասկզբից մեր միջև մտերմություն է առաջացել: Մենք ընկերացանք, և այն պահերը, որ ապրել եմ նրա հետ, օգնել ինձ նաև խաղադաշտում:
Բոլորը գիտեն, որ Մեսսին լավագույնն է աշխարհում: Նա ապացուցել է դա ու շարունակում է ապացուցել ամեն օր:
Լեոն իր ընկերությունը ցուցադրել է հազար անգամ: Նա օգնում էր ինձ, երբ ես պայքարում էի «Ոսկե խաղակոշիկի» համար, իսկ վերջերս՝ «Էյբարի» հետ խաղում, նա ինձ գոլ նվիրեց», — Սուարեսի խոսքերն է մեջբերել Goal-ը:
Սուարեսը «Բարսելոնայում» է 2014 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ուրուգվայցին 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ակումբային բոլոր մրցաշարերում: «Կապտանռնագույնների» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: