Պաշտպան Մալանգ Սարրը դարձել է «Չելսիի» խաղացող: Այս մասին հայտնում է «կապույտների» պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել լոնդոնյան ակումբի ճամբար, «Նիցցայի» հետ նրա պայմանագիրն ավարտվել էր այս ամառ: Ֆրանսիացի խաղացողի հետ պայմանագիր է ստորագրվել մինչև 2025 թվականը:
«Չելսին» հայտարարել է, որ Սարրն առաջիկա մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա մեկ այլ ակումբում:




























































