«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում կենտրոնական պաշտպան Մալանգ Սարրի նկատմամբ, ով հեռացել է «Նիցցայից» և այժմ ազատ գործակալի կարգավիճակում է:
Sport.es-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը նախատեսում է պայմանագիր ստորագրել 21-ամյա ֆրանսիացի կենտրոնական պաշտպանի հետ, ով կկարողանա փոխարինել Սամուել Ումտիտիին և Ջերարդ Պիկեին: Կատալոնացիների ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել երիտասարդ խաղացողի գործակալների հետ`քննարկելու հնարավոր համագործակցության պայմանները:
Սարրին իրենց թիմի կազմում են ցանկանում տեսնել նաև «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», ՌԲ Լայպցիգը և Դորտմունդի «Բորուսիան»: