«Լիվերպուլը» ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը նորվեգացի ֆուտբոլիստի միջոցով:
Ըստ Daily Star-ի, Անգլիայի չեմպիոնները ծրագրում են կազմակերպել «Սելթիկի» պաշտպան Քրիստոֆեր Այերի տեղափոխությունը Լիվերպուլ: Երիտասարդ նորվեգացի կենտրոնական պաշտպանը լավ է ելույթ ունենում Շոտլանդիայի առաջնությունում, որտեղ նա արդեն անցկացրել է հինգ ամբողջական մրցաշրջան: Բարձրահասակ խաղացողը գրավել է «կարմիրների» ուշադրությունը, ովքեր պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ «Սելթիկի» հետ այս շաբաթ:
Հարկ է հիշեցնել, որ Այերի ներկայիս պայմանագիրը «Սելթիկի» հետ նախատեսված է մինչև 2022 թ-ի ամառ, իսկ նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է ընդամենը 4 միլիոն եվրո: